Լրահոս 24/7

ՀՀ-ում կգործարկվեն սնանկության և հաշտարարության գործերով դատավարության էլեկտրոնային համակարգերը

Արդարադատության նախարարությունը շուտով կգործարկի սնանկության և հաշտարարության գործերով դատավարության էլեկտրոնային համակարգերը։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

«Մշակվել են և շուտով կգործարկվեն սնանկության և հաշտարարության էլեկտրոնային համակարգերը։ Մրցույթները կայացել են, հաղթողները ունենք, համակարգերը պիլոտային փուլում են գտնվում»,- ասաց Մինասյանը։

Նախարարը նշեց, որ կատարելագործվել է դատական գործերի էլեկտրոնային մակագրության համակարգը, և արդյունքում մակագրության ժամանակ հիմք է ընդունվում նաև գործերի բարդությունը։

Մինասյանը խոսեց նաև քաղաքացիական գործերով դատավարության էլեկտրոնային համակարգի մասին՝ նշելով, որ համակարգում արդեն մոտ 850 հայցադիմում մակագրվել է, և այդ ամբողջը էլեկտրոնային է՝ նյութերը, կրիչները։«Երեք թեժ գծեր են գործել ողջ ընթացքում, և ի ուրախություն մեր գործընկերների՝շատ քիչ են եղել զանգերը։

Համակարգը ճիշտ կառավարելու շնորհիվ կարողացել ենք անցնել երկրորդ փուլ և գնալ նրան, որպեսզի տարվա վերջ նաև ֆիզիկական անձանց համար այս հարթակը լինի պարտադիր։ Դա կանենք, երբ նույնականացնող քարտերի հարցը երկրում լուծվի»,- եզրափակեց Մինասյանը։

Թիվ 1

Recent Posts

Գևորգ Պապոյանն այցելել է Սուրենավանի նավթավերամշակման գործարան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 3-ին այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։…

12 minutes ago

Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթը. Politico

Հունգարիան արգելափակել է ԵՄ փաստաթղթի նախագիծը, որը նախատեսում էր անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և ռազմական…

26 minutes ago

Հայտնի է Վարդան Ղուկասյանի ձերբակալման պատճառը

ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանին արտաքսում է սպառնում։ «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան` ԱՄՆ Միգրացիոն…

45 minutes ago

Մենք չենք շեղվում մեր արտաքին քաղաքականության կուրսից. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը…

1 hour ago

2018թ. հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները չեն տրվել. Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո նրա մտքերի…

2 hours ago

Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia 2025-ին իր Web3 լուծումներով

Ս.թ. փետրվարի 23-25-ը Fastex-ը մասնակցել է  SiGMA Eurasia-ին՝ 31D տաղավարում ներկայացնելով իր Web3 պրոդուկտները և…

2 hours ago