Լրահոս 24/7

Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ

Մարտի 28-ին ադրբեջանական հեռուստատեսությամբ (AzTV) պետք է ցուցադրվեր Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, որը ներկայումս ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում:

Սակայն վերջերս հայտարարված հարցազրույցը անցած գիշեր եթեր չի հեռարձակվել։

Ինչպես կայքին հայտնել է հեռուստաալիքի մամուլի քարտուղար Ռուֆաթ Սեիդովը, թեև նախապես հայտարարվել էր, որ հիշյալ հարցազրույցը եթեր կհեռարձակվի մարտի 28-ին, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հեռացվել է AzTV-ի սոցցանցերի էջերից:

«Հարցազրույցի հեռարձակումը միայն մեզանից չի կախված։ Մենք մտածում ենք այն հարցի շուրջ, թե որքանով է նպատակահարմար այն հրապարակել հիմա: Երեկ մենք նույնիսկ չհայտարարեցինք, որ հարցազրույցը կցուցադրվի երեկոյան եթերում։

Ճիշտ է՝ մարտի սկզբին մենք հայտարարություն տվեցինք, սակայն ավելի ուշ պարզվեց, որ հարցազրույցի հրապարակման հետ կապված որոշակի հստակեցումներ են անհրաժեշտ։ Այսպիսով, հեռուստադիտողներին թյուրիմացությունից զերծ պահելու համար մենք հեռացրինք գովազդները մեր սոցիալական ցանցերի էջերից:

Երեկ կայքերում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունն, ըստ էության, հղում էր մարտի սկզբին արված անոնսին, որը ջնջվել էր։ Քաղաքացիները, կարծես, համոզված էին, որ հարցազրույցն անպայման եթեր կհեռարձակվի մարտի 28-ին», – ասել է նա։

Միաժամանակ Ռ. Սեիդովը նշել է, որ հարցազրույցը կհրապարակվի․ «Ցուցադրությունն անպայման տեղի կունենա, բայց երբ, պարզ չէ։ Երբ ժամանակը հայտնի լինի, մենք կհայտնենք հարցազրույցի օրվա մասին», – հավելել է նա։

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք սառել են ռուս-թուրքական հարաբերությունները․ Պեսկովի արձագանքը

Կրեմլը հերքել է լուրերը, թե ռուս-թուրքական հարաբերությունները սառել են, միաժամանակ չի բացառել երկու երկրների միջև…

5 minutes ago

Սխալ ձևակերպված հարցը չի կարող ունենալ ճիշտ պատասխան. Եղոյան

ԱԺ Եվրոինտեգրաման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի՝ ԵՄ-ի…

15 minutes ago

Կիևը տարածքային զիջումների պետք է գնա. Մայքլ Ուոլթս

Հանուն խաղաղության պայմանագրի՝ Մոսկվան ստիպված կլինի համաձայնել եվրոպացիների կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, իսկ Կիևը՝ տարածքային…

28 minutes ago

Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավարությունը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, մեկնարկել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների…

30 minutes ago

Քաղաքապետը հանձնարարել է թաղամասային տրամաբանությամբ լուծում տալ խնդրին

2019-2024թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողմասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ…

47 minutes ago

Գարունն իր ամբողջ շքեղությամբ գալիս է Հայաստան. Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է. «ԳԱՐՈՒՆԸ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՇՔԵՂՈՒԹՅԱՄԲ…

1 hour ago