Լրահոս 24/7

Արդարադատության նախարարը հյուրընկալել է ԵՄ դեսպանին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման սկզբում նախարարը կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերն ու հայտնել իր պատրաստակամությունը գործադրելու բոլոր ջանքերն այդ քայլերի արդյունավետ իրականացման համար։ Գրիգոր Մինասյանն անդրադարձել է մարտի 4-ից 6-ը Բրյուսել կատարած այցին և վերջինիս շրջանակներում կայացած բարձրաստիճան հանդիպումներին, որոնց ընթացքում կարևորվել է նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ԵՄ կողմից տրամադրվող աջակցությունը տարբեր ձևաչափերով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին, մասնավորապես՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի արդյունքներին, «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին» Բյուջետային աջակցության ծրագրի երկրորդ փուլի իրականացման ընթացքին, ինչպես նաև ԵՄ տարբեր գործիքակազմերի շրջանակներում նոր մեկնարկող ծրագրերին։ Կողմերը քննարկել են նաև ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) հետ համագործակցության խորացմանը:

Կողմերը հնարավորություն են ունեցել մանրամասն քննարկելու «Էլեկտրոնային արդարադատության մշակման և իրականացման լուծումները» ԵՄ ծրագրի արդյունքները և համաձայնեցնելու հաջորդիվ իրագործվելիք քայլերը՝ ուղղված ծրագրի և ակնկալվող վերջնարդյունքների ամփոփմանը։

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։ Նա բարձր է գնահատել ներկայիս փոխգործակցության մակարդակը և վերահաստատել ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

13 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

16 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

17 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

17 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

17 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

17 hours ago