

Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործության վերականգնող վարպետները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրերով:
Վերականգնող մասնագետների շուրջ 5 տարվա ջանադիր աշխատանքից հետո օրեր առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հայտնի կտավի ցուցադրությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր դիտել է Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը, ծանոթացել վերականգնման աշխատանքների ընթացքը ներկայացնող Էքսպոզիցիոն առաջին սրահի ցուցադրությանը, որտեղ վերարտադրված է վերականգնման արվեստանոցը՝ համապատասխան գործիքներով, օգտագործված նյութերով, աշխատանքային սեղանով, մանրադիտակով և ուլտրամանուշակագույն լամպ-նկարակալով: Այստեղ ներկայացված է նաև «Սալոմե» կտավի կրկնօրինակը, որը պատրաստվել է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ու վերականգնող մասնագետները պատմել են վերականգնման ընթացքի մասին՝ սկսած նախապատրաստական աշխատանքներից մինչև դրանց ավարտը՝ շեշտելով, որ Սուրենյանցի կտավի վրա աշխատելիս պատասխանաատվությունը շատ մեծ է եղել։ «Նախապատրաստական աշխատանքները բավական երկար տևեցին. շուրջ երկու տարի ընթանում էին ուսումնասիրման գործընթացները»,- նշել են վերականգնող մասնագետները:
Այցի ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության պատվոգրեր են հանձնել Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման և կոնսերվացման բաժնի վարիչ Իգոր Պողոսյանին, նույն բաժնի մասնագետներ Տաթևիկ Ամիրխանյանին և Արտաշես Աբրահամյանին՝ մշակութային արժեքների վերականգնման գործում նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…