

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության մասին երրորդ զրույցում անդրադառնում է հիմնասյուներից հերթականին` տարածքին, առանց որի պետության գոյությունը հնարավոր չէ:
Քաղաքացիությունը կապված է տարածքի հետ, եթե կա տարածք` կա քաղաքացիություն, չկա տարածք` չկա քաղաքացիություն, եթե խոսում ենք իրական, ոչ թե միֆական քաղաքացիությունից: Տարածքի հետ կապված են նաև իրավունքը և պարտականությունը. իրավունքը կապվում է տարածքի հետ, որովհետև գործում է տարածքում. չկա իրավունք, որը կապված չէ որևէ կոնկրետ տարածքի հետ:
Երբ մենք հատում ենք երկրի սահմանը կամ այլ երկրի սահմաններ, ամբողջությամբ փոխվում է իրավունքների ու պարտականությունների համակարգը. յուրաքանչյուր տարածք ունի իր իրավունքների ու պարտականությունների համակարգերի առանձնահատկությունը»,- նշում է նա:Վարչապետի խոսքով` տարածքը իրավունքի և պարտականությունների մասին է նաև:
Նա ընդգծում է` կարևոր է, որ արձանագրենք մեր պատկերացումները ինքնիշխան իրավունքի և պարտականության մասին:
«Երրորդ հանրապետության գոյության ընթացքում մեր ինքնիշխան տարածքի վերաբերյալ պատկերացումները հաճախ զրկված են եղել կոնկրետությունից»,- ասում է Փաշինյանը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…