

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների պայմանագրերը կնքման փուլում են։ Նրա խոսքով, դրանք Երևանի տրանսպորտային ցանցի կարևոր մաս պետք է դառնան:
«Շատ կարևոր է նաև 18 մետրանոց ավտոբուսների հետագա գնումը, որովհետև 2025թ. լրանում է HIGER մակնիշի ավտոբուսների օգտագործման ժամկետը»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Նրա գնահատմամբ, այդ ավտոբուսները լավ են ծառայել Երևանին, սակայն արդեն բարոյապես մաշված են.
«Երևի պարկի կեսը էլ չկա»։ Ըստ քաղաքապետի՝ մասնավոր գծերի ընդհանուր շարժակազմը ևս հին է, դրանք էլ ունեն փոխարինման կարիք:
Քաղաքապետի խոսքով, 250 հատ 18 մետրանոց ավտոբուսներով բավարարում են տրանսպորտային ցանցի պահանջարկը. «Այս տարի նախատեսվում է նոր ավտոբուսային գծերի սահմանում, և դրանք վերաբերելու են մի քանի նոր կարևոր ուղղություններին։
Նաև ուզում եմ շեշտել, որ ավտոբուսային գծերի հայտնվելը Երևանում մարդկանց տեղաշարժի ժամանակը էականորեն կրճատելու է։ Սա ապացուցված փաստ է։
Իհարկե, անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու, բայց ովքեր օգտվելու են հանրային տրանսպորտից, նրանք էականորեն կարճ ժամկետում են Ա կետից Բ կետ տեղաշարժվելու»։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…