Իսրայելի զինվորականները երկշաբաթյա պաշարումից հետո դուրս են եկել Գազայի «Ալ-Շիֆա» հիվանդանոցից, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին հայտնել է, որ մարտի 18-ին Իսրայելի կողմից հաստատության պաշարումը սկսելուց հետո 21 հիվանդ է զոհվել:
Շուրջ երկու շաբաթ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր հիվանդանոցում ռազմական գործողության մասին, նշել, որ ստացվել է հետախուզական տեղեկատվություն՝ հաստատությունն օգտագործվում է ծայրահեղական ՀՄԱՍ-ի բարձրաստիճան անդամների կողմից ահաբեկչական գործունեության համար։
Նշվել է նաև, որ առնվազն չորս մարդ է զոհվել Գազայի կենտրոնում գտնվող «Ալ-Աքսա» հիվանդանոցի բակում Իսրայելի օդային հարձակման հետևանքով:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ողջունելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին միտված բանակցությունների հաջող ավարտը։ ԱԳՆ-ից հույ…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ շեշտելով,…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրի այլընտրանքը…
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս…
«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը գրել է. Վերջին շրջանում շատերն են հետաքրքրվում, թե ինչու…
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տավուշի մարզկենտրոն Իջևանում գտնվող մասնաճյուղը։ Երկհարկանի մասնաճյուղը տեղակայված է Իջևանի կենտրոնում՝…