ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հերթական անգամ հավատարիմ է իր մանդատին։
«Տեղում, ռազմական շփման գծին հնարավորինս մոտ՝ առաքելությունը ցրում է ասեկոսեներն ու կեղծ լուրերը և անաչառ տեղեկատվություն տրամադրում միջազգային հանրությանը»,-գրել է նա՝ կիսվելով առաքելության՝ ապրիլի 1-ին սահմանային դիտարկումների հրապարակմամբ։
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր կրկին պարեկություն էր իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում։
Մեր դիտորդները ռազմական արտառոց տեղաշարժեր չեն նկատել։ Զատիկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթին էր»,-գրված է առաքելության պաշտոնական էջում։
Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…