Լրահոս 24/7

Երուսաղեմի ոստիկանները բռնի գործողություն են իրականացրել տեղացի հայերի նկատմամբ

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է Իսրայելի ոստիկանության ապօրինի գործողությունների մասին:

Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 3-ին՝ մոտավորապես ժամը 11-ին, իսրայելցի ոստիկանները՝ Ասաֆ Հարել անունով սպայի գլխավորությամբ, հարձակվել են հոգևորականների ու տեղացի հայերի վրա, ոչնչացրել են պատրիարքարանի գույքը:Երբ ոստիկաններից հոգևորականներին և հայերին բռնի տեղահանելու, վտարելու, գույքը փչացնելու մասին արտոնագիր կամ դատարանի որոշում են պահանջել, իրավապահները նման փաստաթղթեր չեն ներկայացրել և հայտարարել են, որ եկել են պաշտպանելու «Կովերի պարտեզի» ներկայացուցիչների իրավունքները:

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հայտարարել է, որ քաղաքի չորս թաղամասերից մեկի վերահսկողն են և Իսրայելի իշխանություններից ու ոստիկանությունից ակնկալում են ստանալ տեղի ունեցածի վերաբերյալ պատասխաններ և ամբողջական պատշաճ գործընթաց:

«Աներկբա է, որ այսօրվա սադրանքները Հայկական թաղամասի և նրա օրինական հողերի դեմ նախադեպ ստեղծելու փորձեր են: Մենք պետք է շարունակենք ամուր մնալ մեր դիրքերում և պետք է ամբողջ աշխարհի քրիստոնյաների ուշադրությունը հրավիրենք խաղաղ հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգությունների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago