Լրահոս

Կան իրադրություններ, երբ պետությունը պետք է զբաղվի երեխայի դաստիարակությամբ. Փաշինյան

Կառավարությունն ընդունեց Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդելու կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանելու մասին որոշումը:

«Գործող ընթացակարգերով էլ, ըստ էության, ըստ անհրաժեշտության կազմակերպվում են ուղղորդումներ համապատասխան խնամք կամ դաստիարակություն իրականացնող հաստատություններ, կամ որոշակի տեղեկատվություն է փոխանցվում տվյալ դեպքերի հետ կապված, սակայն դա տեղի չի ունենում համատարած, համակարգված և կանոնավոր, այս գործընթացի արդյունավետությունը հաճախ նաև պայմանավորված է իրավապահ համակարգի աշխատակիցների կամ սոցիալական աշխատողների անձնական հատկություններից, նրանց ջանասիրությունից, և այս նախագծով, ըստ էության, մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուր դեպք քննվի պատշաճ, համակարգված, համապարփակ, կոնկրետ մասնագետներից կազմված խմբերի միջոցով, և հնարավոր լինի հստակ միջոցառումներ առաջարկել»,- ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նա նշեց, որ բռնության ենթարկված երեխաների պաշտպանության գործում հստակ ներգրավվածություն կունենան հետևյալ մարմինները՝ ՆԳՆ ոստիկանությունը. այս մարմինը բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումը և պաշտպանությունն ապահովելու հիմնական պատասխանատու մարմինն է, ԱՍՀ նախարարությունը, միասնական սոցիալական ծառայությունը, խնամակալության և հոգաբարձության մարմինները, որոնք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության, դեպքի հայտնաբերման և երեխայի խնամքի հաստատություններ տեղավորման գործընթացում հիմնական ներգրավվածություն ունեցող մարմիններն են, առողջապահության նախարարությունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները, որոնք կարող են ներգրավվել ըստ անհրաժեշտության՝ ելնելով դեպքից, ԿԳՄՍՆ-ն, ինչպես նաև մարզական և ուսումնական հաստատությունները. վերջիններս կներգրավվեն, որպեսզի երեխայի սոցիալականացումը տեղի ունենա անխոչընդոտ, բացառվի կրկնակի զոհականացումը, երեխայի կրթական իրավունքը վերականգնվի, և հաղթահարվեն դժվարությունները, մարզպետի աշխատակազմերը, Երևանի քաղաքակապետարանը և ՀԿ-ները: Նախարարի խոսքով՝ նախագծով նաև փոխգործակցության սկզբունքներն են սահմանվում:

«Նախատեսվող փոփոխությունների արդյունքում պատկերը կլինի հետևյալը. երբ որևէ խողովակուվ հայտնաբերվի կամ ահազանգ ստացվի բռնության ենթարկված երեխայի մասին, խնամակալության և հոգաբարձության մարմինները գնահատման արդյունքում պետք է անհապաղ ապահովեն երեխայի՝ աջակցության որևէ կենտրոնում տեղավորումը, եթե գնահատման արդյունքում չլինի երեխայի խնամքի հաստատություն տեղավորելու անհրաժեշտություն, ապա կիրականացվի դեպքի վայրում անհատական սոցիալական ծրագրի կազմում, որը ներառում է ինչպես երեխայի, այնպես էլ ընտանիքի հետ տարվող անհրաժեշտ աշխատանքներ՝ նպատակ ունենալով ապահովել երեխայի վերասոցիալականացումը, կամ ընտրել հետագա խնամքի կազմակերպման ձևը: Աջակցությունը տրամադրվում է երեխայի անհատական դեպքից ելնելով: Ըստ այդմ՝ կարող է լինել անհրաժեշտություն երեխային մատուցել վերականգնողական օգնություն, տրամադրել ցերեկային հաստատության ծառայություններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում խնամքի կազմակերպում, իրավական օգնություն. կրթության վերակազմակերպում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն:

Այս նախագծի ընդունման արդյունքում բռնության ենթարկված երեխաների հետ տարվող աշխատանքնեն ավելի համակարգված կլինեն»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:

Թիվ 1

Recent Posts

AI ռոբոտները կարող են օգնել Ճապոնիայի ծերացող բնակչության խնամքին

Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…

3 hours ago

Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 միջազգային մրցաշարը

Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…

4 hours ago

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

5 hours ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

5 hours ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

6 hours ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

7 hours ago