Լրահոս 24/7

ՀՀ սահմանները շատ պարզ են. Կոստանյան

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է ՀԱՊԿ վերջին հայտարարությանը՝ ընդգծելով, որ ՀՀ սահմանները շատ պարզ են։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է. «Հայաստանի սահմանները շատ պարզ են, շատ պարզ է բոլորի համար, թե որն է ՀՀ սուվերեն տարածքը։

Ըստ էության՝ ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունից (չնայած դա էլ է վիճելի՝ ՀԱՊԿ քարտուղարությունը իրավասու՞ է նման հայտարարություններ անել ՀԱՊԿ անդամ պետությունների անունից) մեր դիրքորոշումը չի փոխվել, և մենք ակնկալում ենք, որ, ի վերջո, ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի սուվերեն տարածքները օկուպացվել են, մասնավորապես, 2022թ. սեպտեմբերին»։

Կոստանյանը հարցին, թե արդյոք Հայաստանից պահանջում են վերանայել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ և դուրս գալ ՀԱՊԿ-ից, ասել է. «Մեզ նման պաշտոնական պահանջ չի ներկայացվել»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago