

Միայն Թուրքիան բավարար չէ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջնորդ հանդես գալու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` ըստ interfax.com.ua-ի:
«Նախագահ Էրդողանը գիտի, որ ես շնորհակալ եմ իրեն ամեն ինչի համար, բայց նա պետք է իմանա՝ միայն Թուրքիան որպես միջնորդ մեզ բավարար չէ: Մեզ համար Խաղաղության գագաթնաժողովի ձևաչափը լավագույնն է»,- ասել է նա։
«Մեր թուրք գործընկերների հզորության նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ՝ նրանք շատ բան են արել մեզ համար… Բայց նրանք նաև ամուր հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։ Նրանք նույնպես ունեն իրենց շահերը՝ տնտեսական։ Հետևաբար, կարծում եմ, որ միայն Թուրքիան բավական չէ»,- ասել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ այն ձևաչափը, որը իրենք այսօր ծրագրում են՝ գագաթնաժողովի ձևաչափը, «շատ բարդ է, որովհետև պետք է համախմբեն շատ երկրներ»:
«Յուրաքանչյուրն ունի իր շահերը, պատմական, ժամանակակից հարաբերություններ Ռուսաստանի հետ, տնտեսական հարաբերություններ՝ մեզ հետ, Եվրոպայի հետ՝ այլ հարաբերություններ: Իմ կարծիքով՝ երկրների մեծ թիվն է, որ կկարողանա գոնե փորձել Ռուսաստանին հարկադրել արդար խաղաղության գնալ»,- ասել է Զելենսկին։
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…