Լրահոս 24/7

Փաշինյանն անդրադարձել է ԼՂ խնդրի բանակցային գործընթացի ժամանակ ինքնորոշման իրավունքի թեմային

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ խնդրի բանակցային գործընթացի ժամանակ ինքնորոշման իրավունքի թեմային․

«Միջազգային հանրությունն ասել է, որ ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, և ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պետք է ունենա ինքնավար կարգավիճակ: 1996-98թթ․ Հայաստանում իշխանությունը զավթելու և պահելու համար դա ներկայացվել է այլ լույսի ներքո, և որոշ տեղերից հավաստիացումներ են տրվել, որ այդ ամենը կլուծվի»,- ասել է նա։

Ըստ վարչապետի՝ ԼՂ-ի ինքնորոշման իրավունքն այն չէ, ինչ իրենք նկատի են ունեցել, որովհետև «ինքնորոշում» բառը, ցավոք, հայերը չեն ստեղծել.

«Երբ ես ասել եմ, որ նշաձողը պետք է իջեցնենք, ես նախընտրական ծրագրի հետևից եմ գնացել: Գիտե՞ք՝ ինչու է ԼՂ-ն հայաթափվել․ հենց այդ ճշմարտությամբ, որ ԼՂ-ն պետք է ունենար ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում և կառավարվեր երկու սուբյեկտի կողմից՝ ԼՂ-ի հայերի և ադրբեջանցիների: Սա է եղել բանակցությունների այն անշրջելի կետը, որը ես 2018թ․ ստացել եմ ժառանգություն»:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանը փակում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը

Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…

1 hour ago

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…

2 hours ago

Ֆրանսիայում կոչ են արել Զելենսկուն անհապաղ հեռանալ պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աստրիդ Շումեյքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…

2 hours ago

ԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…

3 hours ago

Ռամոսը իր առաջին գոլն է հեղինակել նորամուտի խաղում

Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…

3 hours ago