Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը հերթական դավադրությունն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար, որի իրագործումը, սակայն, չստացվեց։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:
«Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, իրականում, Լեռնային Ղարաբաղի մասին չէր։ Դա հերթական դավադրությունն էր։ Նպատակները շատ կոնկրետ էին` Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունն ու հաստատել մարիոնետային կառավարություն` ըստ էության, Հայաստանի լուծարային հանձնաժողով»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս անգամ էլ չստացվեց այդ դավադրության իրագործումը։
«Պատճառներից առաջինը հայ ժողովրդի պետական մտածողությունն է, երբ մարդիկ վստահեցին կառավարության գնահատականներին»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ Հայաստանի պետականության դեմ ուղղված հերթական սցենարի չիրագործման պատճառ է նաև այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները չներքաշվեցին օտար օրակարգերի իրագործման մեջ:
«Նույնը, սակայն, չենք կարող ասել ԼՂ նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչների մասին, ովքեր, կարծես, չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկներից: Ասել ու կրկին ասում եմ` Հայաստանում չի կարող լինել երկրորդ կառավարություն, Հայաստանում կա մեկ կառավարություն, որը հիմա նստած է այս դահլիճում, Հայաստանում կա մեկ Ազգային ժողով, որը նստած է այս դահլիճում»,-ընդգծեց վարչապետը:
Կրեմլը հերքել է լուրերը, թե ռուս-թուրքական հարաբերությունները սառել են, միաժամանակ չի բացառել երկու երկրների միջև…
ԱԺ Եվրոինտեգրաման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի՝ ԵՄ-ի…
Հանուն խաղաղության պայմանագրի՝ Մոսկվան ստիպված կլինի համաձայնել եվրոպացիների կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, իսկ Կիևը՝ տարածքային…
Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, մեկնարկել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների…
2019-2024թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողմասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է. «ԳԱՐՈՒՆԸ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՇՔԵՂՈՒԹՅԱՄԲ…