Ուրուգվայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն ընտրվել է Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, հայտնել է Ուրուգվայում Հայաստանի դեպանությունը։
Ընտրությանը նախորդած ելույթներում ուրուգվայցի խորհրդարանականներն առանձնահատուկ ընդգծել են պատգամավորի հայկական ծագումը և վերջինիս ընտրության կապակցությամբ շնորհավորել նաև ուրուգվայահայ համայնքին:
Պեդրո Խիսդոնյանն իր ելույթում անդրադարձել է իր հայկական արմատներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին:
«‹Բազմաթիվ օրենսդիրներ հիշատակեցին իմ նախնիների ծագումը, հեռավոր հայրենիք Հայաստանը, որը ինչպես 20-րդ դարի սկզբում, այսօր ևս դժվարին ժամանակներ է ապրում, և տեղեկություններ են ստացվում Ադրբեջանի և նրա հանցակիցների կողմից բռնության և անհանդուրժողականության դեպքերի մասին, որոնք պետք է դատապարտվեն: Ուրուգվայն աշխարհին օրինակ է ծառայել՝ առաջինը պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Մարդու իրավունքների, ազատ և խաղաղ ապրելու իրավունքի պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունի»,- ասել է Խիսդոնյանն իր ելույթում։
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…