Լրահոս 24/7

«10 հոգու գնդակահարած մարդու ցուցակով եկել եք այստեղ». ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե իրականությունը շատ արագ է զարգանում, և կառավարությունը դրա հետ հաշվի նստելու պարտավորություն ունի։ «Եթե այդպես վերցնենք, ընդդիմությունն ի՞նչ է խոսք տվել, և իր խոստումներից ո՞րն է կատարել։ Կուզեմ՝ գաք, օրինակ բերեք, ասեք»,- ասել է նա։

Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունը դուրս եկավ փողոց՝ ասելով, թե իր օրակարգով կվերադառնա. «Բայց, այնուամենայնիվ, մենք այդ օրակարգը չենք տեսնում։ Ժողովրդական լեզվով ասած՝ եկեք ծուռ նստենք, դուզը խոսենք՝ ո՞րն է ձեր օրակարգը, ինչի՞ եք եկել․ անկեղծ չեմ հասկանում»։

Նա նաև անդրադարձել է հրաժարական տալու ընդդիմության կոչերին. «Դուք բոլորով հրաժարական տվեք, և նոր ընտրություններ տեղի կունենան։ Բա ինչո՞ւ հրաժարական չեք տալիս, չեք կարո՞ղ իրար մեջ պայմանավորվել»։

«Գնացել եք, Երևանի կենտրոնում 10 հոգու գնդակահարած մարդու ցուցակով եկել եք այստեղ, ՀՅԴ-ականին ծեծելով սպանած մարդու ցուցակով եկել եք այստեղ, ինձ կամ որևէ մեկին մի կամ երկու անզգույշ խոսքի համար եք մեղադրում»,- ասել է նա՝ դիմելով «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանին։

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

4 hours ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

8 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

8 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

8 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

9 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

9 hours ago