Գլխավոր

Ես տիրապետում եմ հայոց լեզվի ոչ միայն տառին, այլև ոգուն, հոգուն, էմոցիային. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի կատարողականի ելույթում հայտարարել է, թե կարևոր սկզբունքային հարցերի վերաբերյալ ընդդիմադիրների ելույթները լսելիս ինքն իրեն հարց է տալիս՝ իսկ ինչն են նրանք սխալ ասում, ինչու համաձայն չի նրանց ասածին․ «Այս համատեքստում, կարծում եմ, այս երկու օրերի քննարկումն առարկայացրեց բանավեճը պատմական Հայաստանի և իրական Հայաստանի հայեցակարգերի մեջ»։

Ըստ նրա, շատ դիպուկ հարց է հնչել, թե ինչպես կարող է լինել 7-րդ դարի եկեղեցուց մի քանի մետր այն կողմ լինել Ադրբեջան. «Սա շատ կարևոր հարց է․ իսկ ինչպե՞ս կարող է լինել 7-րդ դարի եկեղեցի, իսկ մի քանի մետր այն կողմ լինել Թուրքիա, որովհետև Խոր Վիրապը՝ քրիստոնեության մեր ակունքը, գտնվում է մի տեղ, որից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է։ Հայեցակարգային բանավեճն այստեղ է։ Մենք ընդունու՞մ ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, թե՞ ոչ։ Ես ասում եմ՝ կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունն ընդունում է, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, և կառավարության համար այս արձանագրումն անվտանգության ապահովման կարևորագույն միջոց է։ Եւ ռազմավարական ընտրությունը սրա մեջ է»։ Ըստ նրա՝ նույն մոտեցումն է նաև Ոսկեպարի դեպքում։ 

Նա հարց է հնչեցրել, թե ինչն է պատճառը, որ ընդդիմության թվարկածներից հետո ինքը շարունակում է մնալ վարչապետ. «Որովհետև ես տիրապետում եմ մեր ազգային արժեքներից ամենակարևորներից մեկի՝ հայոց լեզվի ոչ միայն տառին, այլև ոգուն, հոգուն, էմոցիային, որով զգում եմ ժողովրդի զգացումներն ու հույզերը։ Եւ պետք չէ այդ էմոցիաների վրա խաղալ»։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ը շարունակում է Հայատանի համար մնալ կարևորագույն գործընկեր. ԱԳ փոխնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ…

12 minutes ago

ԵՄ-ը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկով». Ուշակովս

«Հուսով եմ, որ դուք կարող եք տեսնել, որ Եվրոպական խորհրդարանը լի է վճռականությամբ՝ էլ ավելի…

34 minutes ago

Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026թ. ընտրություններ. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձել է ժողովրդավարության և օրենքի…

54 minutes ago

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկած չեզոք բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջարկված չեզոք բանաձևը։ Փաստաթուղթն արժանացել…

60 minutes ago

ԼՂ ԱԺ-ն արգելել է Արայիկ Հարությունյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետագա շփումները

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Մի…

1 hour ago

Ձեր պատկերացումները գերազանցեցին իմ վատագույն մղձավանջները

Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընկերներ, Ձեր պատկերացումները գերազանցեցին իմ վատագույն/զավեշտալի մղձավանջները…

1 hour ago