Լրահոս

Տեղի է ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև արբիտրաժային վարույթի առաջին նիստը

2024 թվականի ապրիլի 12-ին տեղի է ունեցել Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը:

Լսումները տեղի են ունեցել Հաագայում՝ Արբիտրաժային մշտական դատարանում, որոնց ընթացքում հայկական պատվիրակությունը գլխավորել է Միջազգային իրավական գործերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Բնապահպանության ոլորտում Հայաստանի հետագիծն ինքնին խոսուն է. Հայաստանը բազմիցս է վերահաստատել իր հանձնառությունը տարածաշրջանում վայրի ֆլորայի ու ֆաունայի եւ բնական միջավայրի պահպանությանառնչությամբ, ներառյալ՝ Բեռնի կոնվենցիայի մշտական հանձանժողովի հետ իր սերտ համագործակցության եղանակով:

Մինչդեռ Ադրբեջանը կարծես հավատարիմ է իր՝ այսպես կոչված «բնապահպանական մտահոգությունները» քաղաքական դրդապատճառներով որպես գործիք օգտագործելու ցինիկ ռազմավարությանը:

Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների՝ ոչնչացնելով անտառներ, աղտոտելով հողային եւ ջրային ռեսուրսներ, այդ թվում՝ սպառելով Սարսանգի ջրամբարի ռեսուրսները:

Լեռնային Ղարաբաղի ֆլորան ու ֆաունան նաեւ վտանգված են Ադրբեջանի անդադար քանդնման եւ շինարարական աշխատանքների պատճառով, որոնք նպատակաուղղված է կանխելու էթնիկ հայերի վերադարձը իրենց հայրենիք:

Հայաստանը հետամուտ է լինելու այս արբիտրաժային վարույթի շրջանակներում իր դիրքորոշման վերահաստատմանը և շահերի պաշտպանությանը՝ վիճարկելով Ադրբեջանի անհիմն պնդումները, իսկ վարույթի համապատասխան փուլում ներկայացնելով իր իսկ պահանջները Ադրբեջանի դեմ վերջինիս բնապահպանական պարտավորությունների շարունակական խախտման առնչությամբ:

Թիվ 1

Recent Posts

Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը

Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը մեկնարկել է Լոնդոնի կենտրոնական Լանքասթեր Հաուսում։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Մեծ…

6 hours ago

Նախագահը Մոնտեվիդեոյում շփումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել…

7 hours ago

Դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության ամրապնդման անբաժան մասը․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ. 1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ…

7 hours ago

ՏԿԵ նախարարն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ՝…

8 hours ago

Թրամփի վարչակազմը Զելենսկուց հրապարակային ներողություն է ակնկալում

Դոնալդ Թրամփի վարչակազմը հստակեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունները բարելավելու…

8 hours ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նախագահի երդմնակալությանը

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության…

9 hours ago