Լրահոս 24/7

Ադրբեջանի և Իրանի խոսնակները ընդգծել են «3+3» ձևաչափի կարևորությունը

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը հայտարարել է, որ օտար երկրները չպետք է միջամտեն տարածաշրջանային խնդիրներին, և հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների միջև։

Այս մասին Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։

«Մենք չենք ընդունում օտարերկրյա ուժերի որևէ միջամտություն տարածաշրջանում, և տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջև, իսկ հարցերը կարող են քննարկվել «3+3» ձևաչափով հանդիպումների մակարդակով և նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,- հավելել է նա։

Գաֆարովան ևս ընդգծել է «3+3» ձևաչափի կարևորությունը՝ նշելով, որ արտատարածաշրջանային խաղացողների մուտքը հանգեցնում է լարվածության, և տնտեսական ու հումանիտար հարցերը լուծելիս իրենք չպետք է թույլ տան, որ երրորդ երկրները խաթարեն այդ գործընթացը։

«Ես կարծում եմ, որ ներկա իրավիճակում հարևան երկրները, ինչպիսիք են Իրանը և Ադրբեջանը, պետք է ունենան ավելի սերտ և խորը կապեր»,- ընդգծել է Գաֆարովան։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

3 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

4 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

4 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

5 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

5 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

5 hours ago