Կրթություն

«Բոլորիս նպատակն է, որ Հայաստանի բնակչությունն ավելի դիմակայուն լինի. Մարագոս

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառմանը։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, հայտնել են Ազգային ժողովից։

Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ընդունմանը՝ ստեղծելով քաղաքականություն և մեխանիզմներ՝ մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների և Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջազգային գործընկերների և միջգերատեսչական համագործակցության մակարդակում հոգեկան առողջության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները և ներկայացրել այդ ուղղությամբ կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները:

«Խնդրի մասին տարբեր ուղղություններով խոսելու հանգամանքը վկայում է, որ այն բոլորիս ուշադրության կենտրոնում է: Կրթական համակարգը պետք է դառնա այն միջավայրը, որը կարող է աջակցել հոգեկան առողջության խնդիրների բարձրաձայնմանը, ձևակերպմանը, մասնագիտական աջակցությանն ու ծառայությունների ստացմանը: Դպրոցներում սեպտեմբերից գործում է հոգեբանի հաստիք, ինչը նշանակում է, որ մենք առնվազն մասնագիտական ռեսուրսը հասցրել ենք դպրոց: Մենք շարունակաբար աջակցելու ենք հոգեբաններին անհրաժեշտ ռեսուրսներով՝ զգալու, նկատելու և բարձրաձայնելու կրթական միջավայրում հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրների մասին, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երեխաների համար: Կրթական համակարգն այն միջավայրն է, որտեղ պետք է սովորեցնել խոսել խնդիրների մասին և մասնագետների հետ աշխատելով՝ գտնել այս երևույթի հետ առնչվելու ճիշտ ձևերը»,- ասել է նախարարը՝ կարևորելով ոլորտում գործող մասնագիտական կառույցների՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի դերը և ընդգծել,- ուրախ եմ, որ ծրագիրն այս օղակների հետ ևս նախատեսում է աշխատանք և կնպաստի այս ուղղությամբ կարողությունների զարգացմանը»:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ վերջերս կայացած համադպրոցական գիտության փառատոնի ընթացքում Շիրակի դպրոցներից մեկը ներկայացրել էր հետազոտություն, թե ինչպես է ազդում վատ տրամադրությունը սովորելու վրա. «Ուրախալի փաստ էր, որ երեխաները հետազոտություն իրականացրել են ոչ միայն բնագիտական, այլև հումանիտար ուղղություններով, և որ այս թեման հատկապես գրավել է նրանց ուշադրությունը: Սա նշանակում է՝ կարիք ունենք ավելի խորքային հասկանալու այն բոլոր գործոնների ազդեցությունը, որն առնչվում է կրթական գործընթացի հետ»:

Թեմայի համատեքստում որպես ոլորտում իրականացվող բարեփոխում նախարարը նշել է, որ առանձին ֆինանսավորում է տրամադրվում դպրոցներում խելամիտ հարմարեցումների ու ծառայությունների համար՝ տարորոշելով, թե որոնք են աջակցության ձևերը տվյալ դպրոցի համար: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես լինելու է այսպիսի կարևոր ծրագրերի կողքին:

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը ևս ողջունել է ներկաներին և կարևորել ծրագրի շուրջ տարբեր գերատեսչությունների և քաղհասարակության համախմբումը:

«Բոլորիս նպատակն է, որ Հայաստանի բնակչությունն ավելի դիմակայուն լինի, և Հայաստանում մարդու իրավունքների վրա հիմնված գործունեություն ծավալվի: Կրթության համակարգի և իրազեկվածության բարձրացման միջոցով պետք է հասնենք հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրների լուծմանը: Մենք պատրաստ ենք աշխատել միասնաբար, ուժեղացնել շահառու հաստատությունները՝ ևս մեկ անգամ հաստատելով մեր համագործակցության ամուր հիմքերը»,- ասել է Վասիլիս Մարագոսը:

Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով ծրագրի շրջանակում իրենց ոլորտներում ծավալվող գործունեությունը:

«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից: Ծրագրի շրջանակում նախատեսվում է զարգացնել մասնագիտական ներուժը՝ իրականացնելով հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերման և ճիշտ ուղղորդմանն ուղղված վերապատրաստումներ: Կստեղծվի կայք՝ հոգեկան առողջության և խնամքի ծառայությունների վերաբերյալ մատչելի ու հասանելի տեղեկատվությամբ:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

16 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago