Լրահոս 24/7

ԱՄՆ ռազմածովային ուժերը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունեն

Անցած հանգստյան օրերին Իրանի հրթիռային գրոհից Իսրայելը պաշտպանելու, ինչպես նաև 2023-ի հոկտեմբերից ի վեր Կարմիր ծովում առևտրային նավերի վրա Եմենի հութիների գրոհները կանխելու համար Միացյալ Նահանգները ծախսել է մոտ 1 մլրդ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ամերիկյան Սենատի՝ հատկացումների ենթահանձնաժողովում լսումների ընթացքում հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Կառլոս Դել Տորոն:

«Զինամթերքի համար մեր ծախսերը մոտենում են 1 միլիարդ դոլարին, որը մեզ անհրաժեշտ է լրացնել լրացուցիչ միջոցների հաշվին»,- Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ ասել է նախարարը:

Կառլոս Դել Տորոն մանրամասնել է, որ ամերիկացիներն արձակել են SM-2, SM-6 և SM-3 հրթիռներ՝ Իրանից բխող բալիստիկ հրթիռների սպառնալիքին դիմակայելու համար: Նախարարի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ԱՄՆ ռազմածովային ուժերը լրացուցիչ ֆինանսավորման խիստ կարիք ունեն։

ԱՄՆ ռազմածովային ուժերի հակազդող հրթիռները մոտ երկու անգամ թանկ են Կարմիր ծովում հութիների օգտագործած հականավային հրթիռներից:

Թիվ 1

Recent Posts

Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը

Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը մեկնարկել է Լոնդոնի կենտրոնական Լանքասթեր Հաուսում։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Մեծ…

6 hours ago

Նախագահը Մոնտեվիդեոյում շփումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել…

7 hours ago

Դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության ամրապնդման անբաժան մասը․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ. 1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ…

8 hours ago

ՏԿԵ նախարարն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ՝…

9 hours ago

Թրամփի վարչակազմը Զելենսկուց հրապարակային ներողություն է ակնկալում

Դոնալդ Թրամփի վարչակազմը հստակեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունները բարելավելու…

9 hours ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նախագահի երդմնակալությանը

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության…

9 hours ago