Լրահոս 24/7

Ակնկալում ենք ՀՀ իշխանությունների հստակ արձագանքը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է իբր սպրդած գաղտնի փաստաթղթերի բովանդակությունը, ըստ որի՝ ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպման շրջանակներում Հայաստանին ռազմաքաղաքական աջակցության ծրագիր է մշակվել։ Զախարովան նշել է․

«Ակնկալում ենք ՀՀ իշխանությունների հստակ արձագանքը այս վկայությունների վերաբերյալ։

Չենք զարմանա, որ այդ փաստաթղթի ծրագրերը, ըստ որի՝ ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազան և ՌԴ սահմանապահները պետք է փոխարինվեն ԱՄՆ-ԵՄ-ՆԱՏՕ մասնագետներով, ԱՄՆ-ԵՄ կողմից ՀՀ սահմանին Իրանի և Ադրբեջանի դեմ հրահրիչ աշխատանքները, ՀՀ կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների ու էներգոհամակարգի վերակողմնորոշումը, դեմոնտաժելով Մեծամորի ԱԷԿ–ը, իրապես ՀՀ-ին հարկադրվում էին Վաշինգտոնի ու Բրյուսելի կողմից՝ քանդելով ՌԴ-ՀՀ կապերը թե՛ անվտանգության թե՛ տնտեսական առումներով։

Արևմտականները ցանկանում են նաև կռվեցնել հարևաններին, և Հայաստանը պետք է լինի գործիք, որով ԱՄՆ-ԵՄ–ը ցանկանում են նոր հրդեհ սկսել տարածաշրջանում։

Միամիտ է մտածել, որ Արևմուտքի քայլերը կամրապնդեն ՀՀ անվտանգությունը, տնտեսությունը, հակառակը, նրան ցանկանում են զրկել ազգայինից՝ պաշտպանությունից, տնտեսությունից, էներգետիկայից և փոխարենը տալ անիրագործելի ճանապարհային քարտեզներ ու, սեփական կոնյուկտուրային հարցերը լուծելով, սեփական խաղը խաղալով, հետո լքեն Հայաստանին»։

Թիվ 1

Recent Posts

Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը

Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը մեկնարկել է Լոնդոնի կենտրոնական Լանքասթեր Հաուսում։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Մեծ…

6 hours ago

Նախագահը Մոնտեվիդեոյում շփումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել…

7 hours ago

Դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության ամրապնդման անբաժան մասը․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ. 1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ…

7 hours ago

ՏԿԵ նախարարն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ՝…

8 hours ago

Թրամփի վարչակազմը Զելենսկուց հրապարակային ներողություն է ակնկալում

Դոնալդ Թրամփի վարչակազմը հստակեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունները բարելավելու…

8 hours ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նախագահի երդմնակալությանը

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության…

9 hours ago