Լրահոս 24/7

Կարապետյանն ընդունել են Ալեքսիս Հաֆտվանի պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալներ Լևոն Բալյանը և Կարեն Կարապետյանն ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆտվանի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարի տեղակալները բարձր են գնահատել Արդարադատության նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջև առկա համագործակցությունը։

Կարեն Կարապետյանը ներկայացրել է 2023-2026թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի հիմնական ուղղություններն ու արդեն իսկ ձեռնարկված քայլերը։

ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրել են Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի կողմից մեկնարկած «Հակակոռուպցիոն համապարփակ բարեփոխումների խթանում» ծրագիրը և այդ Ծրագրի հիմնական նպատակներն ու ուղղությունները:

Կողմերն անդրադարձել են նաև ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացմանը, մասնավորապես ներկայացված ծրագրի շրջանակներում փորձագիտական և տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությանը։

Հանդիպման ընթացքում Լևոն Բալյանը ներկայացրել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները և հատուկ անդրադարձ կատարել պատժի կրման այլընտրանքային եղանակների շրջանակներում էլեկտրոնային գործիքների կիրառմանը:

Կողմերը պայմանավորվել են առավել սերտ համագործակցել այս ուղղությամբ ու շարունակել մտքերի փոխանակումը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ փոխգործակցությունը և ընդլայնել դրանց շրջանակը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանը փակում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը

Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…

7 hours ago

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…

7 hours ago

Ֆրանսիայում կոչ են արել Զելենսկուն անհապաղ հեռանալ պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…

7 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աստրիդ Շումեյքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…

8 hours ago

ԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…

8 hours ago

Ռամոսը իր առաջին գոլն է հեղինակել նորամուտի խաղում

Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…

8 hours ago