Լրահոս 24/7

Հնդկաստանում մեկնարկել են աշխարհի ամենամասշտաբային ընտրությունները

Հնդկաստանում մեկնարկել են խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի ընտրությունները, որոնք կտևեն մեկուկես ամիս։

Ապրիլի 19-ին անցկացվում է ընտրությունների 7 փուլերից առաջինը։ Քվեաթերթիկների հաշվարկը տեղի կունենա հունիսի 4-ին։

Հնդկաստանն ունի 968 միլիոն ընտրող՝ ավելի, քան ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և Ռուսաստանի բնակչության թիվը միասին։Ապրիլի 19-ին կքվեարկեն 166 միլիոն ընտրողներ երկրի 21 նահանգներում և տարածքներում։

Կգործի ավելի քան մեկ միլիոն ընտրատեղամաս։ Իրենց թեկնածուներին կներկայացնեն ավելի քան 2400 քաղաքական կուսակցություններ։

543-տեղանոց Լոկ սաբհայում բացարձակ մեծամասնություն կազմելու համար հարկավոր է ստանալ 272 մանդատ։Ըստ կանխատեսումների՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի «Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը» (BJP – Bharatiya Janata Party) կուսակցությունը խորհրդարանի ստորին պալատում կստանա 370 տեղ, իսկ նրա Ազգային ժողովրդավարական դաշինքը՝ ավելի քան 400։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանը փակում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը

Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…

2 hours ago

Ֆրանսիայում կոչ են արել Զելենսկուն անհապաղ հեռանալ պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աստրիդ Շումեյքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…

3 hours ago

ԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…

3 hours ago

Ռամոսը իր առաջին գոլն է հեղինակել նորամուտի խաղում

Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…

3 hours ago