Արևմուտքի մտավախություններն այն մասին, թե Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց՝ ընդունելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը, անհիմն են։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ մեջբերելով Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերը։
«Կարևոր է շարունակել երկխոսությունը մեր ընկերների և գործընկերների հետ։ Մենք պետք է համոզենք մեր ամերիկացի և եվրոպացի ընկերներին, որ Վրաստանը ոչ մի անսովոր բան չի անում և նպատակ չունի շեղվել եվրոպական ճանապարհից։
Հնչեցին քննադատություններ և գնահատականներ, որ Վրաստանն իբր պատրաստվում է շեղվել եվրաինտեգրման կամ ժողովրդավարության ճանապարհից։ Իհարկե, դրանք, մեղմ ասած, ոչ միայն չափազանցված, այլև անհիմն հայտարարություններ են»,-ասել է Ղարիբաշվիլին։
Նրա հավելել է, որ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը երաշխավորված է սահմանադրական մակարդակով, և այդ վեկտորի փոփոխությունը բացառվում է։Ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով Եվրամիությանը կոչ էր անում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ և երկրի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ չսկսել, քանի դեռ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ չի կանչվել։
Փաստաթղթում խոսվում է նաև ԵՄ-ի հետ Վրաստանի առանց վիզայի ռեժիմի վերանայման հնարավորության մասին։ Վրաստանի իշխանություններին քննադատել է նաև 14 ամերիկացի սենատոր, ովքեր նամակ են գրել վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կոչ անելով հրաժարվել օրենքի ընդունումից։
Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…
Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…