Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության երեք մարզում իրականացվեց համապետական ծառատունկ, որի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներ իրականացվեցին նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։
Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, թեղի, հացենի, տնկվեց շուրջ 14,000 ծառ։
Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը և այս ծառատունկը ևս մեկ քայլ էր այդ օրակարգի շրջանակում։
Ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներ, աշխատակազմի ղեկավար Սերգո Աթանեսյանը և նախարարության ներկայացուցիչներ։
Ծառատունկին միացել են նաև պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Գարնանային ծառատունկի շրջանակում «Հայանտառը» ՊՈԱԿ-ը կշարունակի ծառատնկումները։
2019-2024թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողմասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է. «ԳԱՐՈՒՆԸ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՇՔԵՂՈՒԹՅԱՄԲ…
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքի իրականացումը չի նախատեսում կոնկրետ գործողություններ…
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար հաստատել մեկ ամսով, իսկ…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպում կունենա ազգային անվտանգության հարցերով իր գլխավոր օգնականների, այդ թվում՝…
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում շարժասանղուքների փոխարինման աշխատանքներ են կատարվում։ Մետրոպոլիտենի տնօրեն…