Մշակույթ

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը կայացել է

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125- ամյակին։

Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել․ «Ուրախ եմ, որ Հայաստանում ֆրանկոֆոնիան ավելի մեծ տարածում է գտնում, որը տեսանելի է նաև թվային ցուցիչներով։ Այս տարի ֆրանկոֆոնիայի օրերին Հայաստանում ներգրավվել են ավելի քան 320 կրթամշակութային կառույցներ՝ մոտ 800 միջոցառումներով։ Ֆրանսիայի դեսպանության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն կառույցի՝ Crefeco-ի աջակցությամբ դպրոցներում զարգանում է ֆրանսերենի ուսուցումը. հանրակրթական 250 հաստատության 62000 սովորողներ սովորում են ֆրանսերեն։ Հայաստանում գործող ֆրանկոֆոն բուհերի թիվը ևս աճելու միտում ունի»։
💬Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ նախատեսվում է 2027 թվականին ֆրանկոֆոն խաղերն անցկացնել Հայաստանում, ինչն ընդգծում է մեր երկրի հավատարմությունը  ֆրանկոֆոնիայի արժեքներին։ Նա հավելել է, որ ՀՀ կառավարությունը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում այդ հանձնառությանը։

Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհավորել է Քաղաքացու օրվա առիթով և նշել, որ օրվա շրջանակում հանրապետությունում լայնամասշտաբ միջոցառումներ են իրականացվել, որոնք ընթացել են բանախոսությունների, մշակութային ծրագրերի, դպրոցականների շրջանում նախագծային աշխատանքների ձևաչափով։

Համերգն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։ Ելույթներով հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընդլայնված կազմը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը։

Դիրիժոր՝ Ֆիլիպ Ամելունգ /Գերմանիա/, Մենակատար՝ Ժան-Պոլ Գասպարյան, դաշնամուր /Ֆրանսիա/, սոպրանո՝ Գալինա Ցոլակյան։ 
Ծրագրում հնչել են Ֆրանսիս Պուլենկ «Stabat Mater», «FP 148», Ֆրանսիս Պուլենկ  Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, «դո դիեզ մինոր», «FP 146» ստեղծագործությունները։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

17 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago