Լրահոս 24/7

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա

2023 թվականին ՆԱՏՕ-ին, որի կազմում կա 31 երկիր, բաժին է ընկել 1,341 տրիլիոն դոլար ռազմական ծախսեր, ինչը կազմում է համաշխարհային ծախսերի 55%-ը։

ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն ավելացել է 2,3%–ով՝ հասնելով 916 մլրդ-ի կամ դաշինքի անդամ պետությունների ընդհանուր ռազմական ծախսերի 68%-ի:

Անցյալ տարի ՆԱՏՕ–ի եվրոպական մասնակիցների մեծ մասը նույնպես բարձրացրել են իրենց ռազմական ծախսերը․ ընդհանուր բյուջեում նրանց մասնաբաժինը հասել է 28%-ի, ինչը տասնամյակի ամենաբարձր ցուցանիշն է: Մնացած 4%-ը բաժին է ընկնում Կանադային և Թուրքիային։

Եվրոպական պետությունների շարքում 2022-2023 թվականներին իր ռազմական ծախսերն ամենից շատ ավելացրել է Լեհաստանը՝ 75%-ով՝ հասցնելով 31,6 մլրդ-ի։ Սա աշխարհում 14-րդ ամենամեծ պաշտպանական բյուջեն է։

Թիվ 1

Recent Posts

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

16 minutes ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

46 minutes ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

2 hours ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

2 hours ago

Էրդողանի փորձությունը

Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…

4 hours ago

Զելենսկին պետք է ներողություն խնդրի․ ԱՄՆ պետքարտուղար

Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…

5 hours ago