Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին իր տելեգրամյան ալիքում ծավալուն գրառում է հրապարակել, որում գրում է ռազմաճակատում իրավիճակի սրման և ռուսական զորքերի մարտավարական հաջողությունների մասին։
«Իրավիճակը ճակատում սրվել է: Փորձելով գրավել ռազմավարական նախաձեռնությունը և ճեղքել առաջնագիծը՝ հակառակորդն իր հիմնական ուժերը կենտրոնացրել է մի քանի ուղղությամբ՝ ստեղծելով ուժերի և միջոցների զգալի առավելություն։
Նա ակտիվորեն գրոհում է առաջնագծի ողջ երկայնքով, որոշ ուղղություններով ունի մարտավարական հաջողություններ»,- գրել է գլխավոր հրամանատարը։
Միևնույն ժամանակ, Սիրսկին նշել է, որ իրավիճակը շատ արագ փոխվում է, «որոշ դիրքեր օրվա ընթացքում մի քանի անգամ «ձեռքից ձեռք են անցնում», ինչի հետևանքով իրավիճակն ընկալվում է ոչ միանշանակ»։
Առավել վտանգավոր է համարվում Օչերետինոյի մոտ ռուսական բանակի առաջխաղացումը:
Կիրակի ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական բանակին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Օչերետինոյի հարավ-արևելքում գտնվող Նովոբախմուտովկա բնակավայրը։ Ուկրաինացի զինվորականները չեն հաստատել այդ տեղեկությունը:
Լարվածությունը չի մարում նաև հարավում՝ Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում, որտեղ ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել, բայց, ըստ Սիրսկու, հաջողության չեն հասնում։
Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները գրել են, որ առաջիկա շաբաթներին, մինչ Ուկրաինան սպասում է ամերիկյան ռազմական օգնությանը, ռուսական զորքերը, ամենայն հավանականությամբ, մարտավարական նշանակալի ձեռքբերումների կհասնեն, բայց դժվար կարողանան ճեղքել Ուկրաինայի պաշտպանությունը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կրկին դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով հնարավորինս արագ ՀՕՊ համակարգեր մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև սկսել պաշտոնական բանակցությունները Կիևի հետ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ:
Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…
Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…
Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…