Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլում մայիսմեկյան ցույցերը ցրելու համար, մի քանի մարդ վիրավորվել է, մի քանիսը` ձերբակալվել, հաղորդել է CNN Turk-ը։
Նախօրեին իշխանությունները հերթական անգամ արգելել են մայիսմեկյան ցույցը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում՝ թույլ տալով այն անցկացնել քաղաքի այլ վայրերում։ Արգելքը կապված է 1977 թվականի իրադարձությունների հետ, երբ Թաքսիմում մայիսմեկյան ցույցն ավարտվել էր անհայտ դիպուկահարների գնդակներից 36 մարդու մահով։ Այդ ժամանակվանից այդ վայրը խորհրդանշական է դարձել ցուցարարների համար։
Որոշ ցուցարարներ անտեսել են արգելքը և փորձել են ներխուժել Թաքսիմ հրապարակ, որը ոստիկանությունն արգելափակել էր։ Ըստ տեղեկությունների, Ստամբուլի որոշ շրջաններում եղել են ոստիկանության հետ ցուցարարների բախումներ, մի շարք շրջաններում էլ ցույցերը խաղաղ են ընթանում։ Դրանք հանգիստ են անցնում նաև Դիարբեքիրում, Կայսերիում և մյուս քաղաքներում։
Մայրաքաղաք Անկարայում էլ ոստիկանությունն ամբողջությամբ շրջափակել է քաղաքի կենտրոնը՝ օգտագործելով 4 մետր բարձրությամբ մետաղական ցանկապատեր, տեղակայված է նաև հատուկ տեխնիկա՝ ցույցերը ցրելու համար։ Անկարայում ցուցարարների և ոստիկանների միջև առայժմ բախումներ չեն եղել։
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աշտարակ քաղաքում գործող մասնաճյուղը։ Բանկը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ում հոդված է հրապարակել։ «Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային…
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ադրբեջանում տեղի ունեցող «դատավարություններին» հետևելը իսկական…
Լեխ Վալենսան և նրա համախոհները նամակ են գրել Դոնալդ Թրամփին: Ձերդ գերազանցություն, պարոն Նախագահ, Վախով…
Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ…
Հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը գրել է. «Վերջին օրերին հասարակական-քաղաքական խոսույթում գերակշռում է այն տեսակետը, թե…