Լրահոս 24/7

Որոշվել է ձերբակալել Լևոն Քոչարյանի օգնականին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել, ձերբակալելու որոշում է կայացվել, հայտարարել են նրա փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը:

«Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտությունն, այլ ամբողջական դեպքի մանրամասները:

Արդյունքում գրեթե Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների քննչական մարմինները հրաժարվեցին Ա. Սուքոյանի լսվելու իրավունքի իրացումից: Այսօր տեղեկացել ենք, որ առկա է Ա. Սուքոյանին ձերբակալելու որոշում:

Այսինքն՝ առանց լսելու անձին, որոշել են ձերբակալել: Ուշագրավ է, որ հենց երեկ ոստիկանները բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ, սակայն որևէ քրեական վարույթ հարուցված չէ: Ուշագրավ է, որ հանրությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր՝ լրագրողների նկատմամբ բռնության գործադրմամբ, բայց որևէ մեկը չէր ձերբակալվել:

Ակնհայտ է, որ սույն դեպքը չի վերաբերել լրագրողի կարգավիճակին, իսկ այդ պնդման հիմքը նաև հենց ենթադրյալ տուժողի հրապարակավ հայտարարությունն է: Առկա չէ որևէ առնչություն: Դեպքը եղել է միջանձնային բնույթի վիճաբանություն, որի վերաբերյալ մեր ամբողջական դիրքորոշումն, այդ թվում՝ հրապարակավ, ներկայացվելու է»,- ասված է հայտարարության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը կասեցրել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումները

«Նախագահ Թրամփը հստակ հայտարարել է, որ ձգտում է խաղաղության։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերներն…

10 minutes ago

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը ներկայացրել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը գրառում է կատարել, որտեղ թվարկել է այն քայլերը,…

24 minutes ago

Չորս տարվա ընթացքում 150-ից ավելի գերի հետ ենք բերել. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե 152 հաստատված գերի է եղել, և նրանց բանակցությունների,…

42 minutes ago

Ես չեմ ուզում, որ 2026թ. կրկնվի 2021 թվականը. Աշոտյան

ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր դատավարությունից հետո, անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցների մեղադրանքներին,…

1 hour ago

Այս առումով ՀՅԴ-ն ավելի ազնիվ է գտնվել

«Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր Տիգրան Պետրոսյանը հրապարակել է 2020թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին…

1 hour ago

2025-ի հունվարին՝ 2024-ի հունվարի համեմատ, ՀՀ-ում խաղացող մարդկանց թիվը նվազել է 20 տոկոսով. Մկրտչյան

7 տրիլիոն 130 միլիարդ դրամն առաջին հայացքից վախենալու մեծ թիվ է, բայց ուզում եմ պարզություն…

1 hour ago