Ապրիլի 29-30-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումներին, հայտնել են ՀՀ ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության արդյունքները, և նախանշվել են գործակցության նոր ոլորտները։
Կողմերը համաձայնեցրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը և նախանշել 2025 թվականի գործակցության հեռանկարները։
Հանդիպման շրջանակում Արթուր Երոյանն առանձնազրույց է ունեցել նաև ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի անվտանգային համագործակցության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Դաչան Տիբերիուի Շերբանի հետ։
Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները։
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աշտարակ քաղաքում գործող մասնաճյուղը։ Բանկը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ում հոդված է հրապարակել։ «Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային…
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ադրբեջանում տեղի ունեցող «դատավարություններին» հետևելը իսկական…
Լեխ Վալենսան և նրա համախոհները նամակ են գրել Դոնալդ Թրամփին: Ձերդ գերազանցություն, պարոն Նախագահ, Վախով…
Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ…
Հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը գրել է. «Վերջին օրերին հասարակական-քաղաքական խոսույթում գերակշռում է այն տեսակետը, թե…