Ղրղզստանում «Անմահ գնդի» այս տարվա երթը չեղարկվել է անվտանգության նկատառումներով, տեղեկացրել է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Չեղարկման մասին հայտնել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ-ն ձեռնարկում է մի շարք միջոցառումներ՝ ուղղված հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգների կանխարգելմանը և վերացմանը։ Այդ նպատակով որոշվել է չեղարկել «Անմահ գնդի» երթը Ղրղզստանում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել ըմբռնումով մոտենալ ձեռնարկվող անվտանգության միջոցառումներին։
Անցյալ տարի Բիշքեկում և Ղրղզստանի այլ քաղաքներում «Անմահ գնդի» Հաղթանակի օրվա ավանդական երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Այս տարի նույնպես նախատեսված էր անցկացնել այդ միջոցառումը։
Ղրղզստանի ավելի քան 360 հազար քաղաքացի մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, մեկ երրորդը չի վերադարձել տուն, 72 հոգի արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, ոմանք՝ երկու անգամ: Հանրապետությունում Հաղթանակի օրը պետական տոն է։
«ՀՀԿ-ն ընդդիմություն է, ես երբեք ինձ թույլ չեմ տա նման հայտարարություն անել, թե ՀՀԿ-ն ընդդիմություն…
Ս.թ. փետրվարի 23-25-ը Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia-ին՝ 31D տաղավարում ներկայացնելով իր Web3 պրոդուկտները և…
«Նախագահ Թրամփը հստակ հայտարարել է, որ ձգտում է խաղաղության։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերներն…
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը գրառում է կատարել, որտեղ թվարկել է այն քայլերը,…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե 152 հաստատված գերի է եղել, և նրանց բանակցությունների,…
ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր դատավարությունից հետո, անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցների մեղադրանքներին,…