Լրահոս 24/7

ՀՀ-ում անտառների, լանդշաֆտների վերականգնման համար ՀԲ-ն շուրջ 9 մլն դոլար կտա

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիրը» (RESILAND Հայաստան), որը կօգնի Հայաստանի կառավարությանը ուժեղացնել համայնքների ներգրավվածությունը և բարելավել անտառների, ջրաճահճային տարածքների, ինչպես նաև պահպանվող տարածքներ կառավարումը Հայաստանի ընտրված վայրերում։

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից (ԳԷՀ) – 5,45 մլն ԱՄՆ դոլար աջակցություն և Շվեդիայի կառավարության կողմից 3,65 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի համաֆինանսավորում ստացած այս ծրագիրը միտված է նաև բարելավելու լանդշաֆտների կայուն կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը։

Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքը, մեղմել անտառների մասնատվածությունը, բարձրացնել ծառածածկույթի խտությունն ու բարելավել անտեսված և լքված ջրաճահճային տարածքների կառավարումը: Ի լրումն վերոնշյալ նպատակներին, ծրագիրը կխթանի կայուն տնտեսական գործունեությունը և էկոլոգիապես կայուն աշխատատեղերի ստեղծումը ընտրված գյուղական համայնքներում:

Նոր և վերականգնված անտառներն ու ջրաճահճային տարածքները կնպաստեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և կբարձրացնեն երկրի դիմադրողականությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ: «Հայաստանի գեղեցիկ բնությունը, լանդշաֆտները երկրի ամենամեծ արժեքներից են։ Այս ռեսուրսը վտանգված է տեխնածին անտառահատումների և լանդշաֆտի դեգրադացիայի պատճառով, ինչը պայմանավորված է համայնքների կողմից ոչ այդքան բնակենտրոն գործելակերպով և թույլ բնապահպանական վերահսկողությամբ:

RESILAND ծրագիրը հասցեագրում է անտառների դեգրադացման խնդիրը՝ այլընտրանքային կենսամիջոցներով ապահովելով համայնքներին և ուժեղացնելով վերահսկողության մեխանիզմները՝ քաղաքականության շրջանակի բարելավման միջոցով», նշում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ Հայաստանը՝ հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ, որը բախվում է եզակի մարտահրավերի, քանի որ այն անտառներով աղքատ երկիր է, տարածքի միայն 11,2 տոկոսն է ծածկված անտառներով:

Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ Հայաստանի անտառտնտեսության ոլորտը ներուժ ունի նպաստելու երկրի սոցիալական, տնտեսական և մշակութային բարեկեցությանը անտառների և լանդշաֆտների վերականգնման ջանքերով: Գոյություն ունեցող և նոր անտառների վերականգնումը, ջրաճահճային տարածքների պահպանումը և պահպանվող տարածքների ստեղծումը նույնպես նպաստում են բնական արժեքների և էկոհամակարգի ծառայությունների բարելավմանը: Ըստ առաջարկվող հաշվարկների, անտառի յուրաքանչյուր հեկտար տարեկան մի շարք էկոհամակարգային ծառայություններից միջինը կապահովի 417 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք (կամ տարեկան 138 միլիոն ԱՄՆ դոլար):

«RESILAND Հայաստան» ծրագիրը հանդիսանում է Համաշխարհային բանկի և Հայաստանի կառավարության համատեղ ջանքերի բաղկացուցիչ մասը՝ աջակցելու երկրի կայուն զարգացման նպատակներին և կանաչ տնտեսական անցմանը: Երկրի կլիմայի և զարգացման զեկույցը, որը ներկայումս մշակվում է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի կառավարության հետ համատեղ, ինչպես նաև «ԿԱՆԱՉ Հայաստան» պլատֆորմը և Հայաստանի «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության գործառնությունը» համատեղ ջանքերի արդյունք են, որոնք նպաստում են երկրի կանաչի անցմանը, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև կլիմայի հարմարվողականության խթանմանը։

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

2 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

6 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

6 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

6 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

7 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

7 hours ago