

Աստանայի դատարանը Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին դատապարտել է 24 տարվա ազատազրկման՝ իր կնոջը՝ Սալթանատ Նուկենովային խոշտանգելու և սպանելու համար, «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
«Բիշիմբաևին վերջնականապես նշանակել 24 տարվա ազատազրկում», – ասել է Աստանայի քրեական գործերով մասնագիտացված միջշրջանային դատարանի դատավոր Այժան Կուլբաևան:
Նախկին նախարարը ձերբակալվել էր 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ Նուկենովային մահվան հասցնելու կասկածանքով, Գաստրոկենտրոնի շենքում գտնվող ռեստորանում: Նոյեմբերի 11-ին ձերբակալվել է նաև նախկին նախարարի ազգական Բահիջան Բայժանովը՝ Գաստրոկենտրոնի տնօրենը:
Բիշիմբաևը մեղավոր է ճանաչվել խոշտանգման և առանձնակի դաժանությամբ կատարված սպանության հոդվածներով: Նախկին նախարարի ազգականը՝ Բահիջան Բայժանովը, որը մեղավոր է ճանաչվել առանձնապես ծանր հանցագործությունը կոծկելու համար, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…