Լրահոս 24/7

Օլիմպիադային ընդառաջ զինադադարից հրաժարվելու համար Մակրոնը դատապարտել է Պուտինին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Օլիմպիադայի ժամանակ Ուկրաինայի հետ զինադադարի առաջարկից հրաժարվելու համար: Ըստ The Hill-ի` Մակրոնը հայտարարել է, որ Պուտինի մերժումը ցույց է տալիս ամբողջ աշխարհին, որ նա «պատրաստ չէ խաղաղության»․

«Սա կարևոր պահ է իրավիճակը պարզաբանելու համար, քանի որ մինչ այժմ ամեն շաբաթ նախագահ Պուտինը հայտարարում էր, որ պատրաստ է խաղաղության,- ասել Է Մակրոնը,- բայց հիմա, երբ Պուտինին խաղաղության կոնկրետ առաջարկ է արվում, նա մերժում է։ Այնպես որ, աշխարհում բոլորին է ակնհայտ, որ հենց նա է որոշել պատերազմ սկսել և պատրաստ չէ խաղաղության», – ասել Է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը նաև հավելել է, որ կարևոր է համարում Օլիմպիադայի օգտագործումը որպես խաղաղության հաստատման գործում առաջընթացի հասնելու պահ, և պետք է «առավելագույն ճնշում գործադրել նրանց վրա, ովքեր որոշել են պատերազմ սկսել»՝ նկատի ունենալով Պուտինին:

Մակրոնը նաև ասել է, որ Օլիմպիադան կարող է «շատ լավ հնարավորություն» դառնալ Չինաստանի հետ կապեր հաստատելու և խաղաղության հասնելու ուղղությամբ համատեղ աշխատելու համար․

«Ինձ համար զինադադարը վերջնական նպատակ չէ։ Կայուն խաղաղություն՝ սա է վերջնական նպատակը», – ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ շատ կարևոր է օգտագործել այդ «պատուհանը» օլիմպիական խաղերի ժամանակ։

Օլիմպիական խաղերը Ֆրանսիայում կմեկնարկեն այս ամառ՝ հուլիսի 26-ին: Մակրոնը վաղուց է պնդում հրադադարի մասին, որը, ինչպես ինքն է ասել, օլիմպիական խաղերի անցկացման վաղեմի ավանդույթի մի մասն է:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago