Լրահոս 24/7

«Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին»․ Զախարովա

Մայիսի 25-26-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղումները գերազանցել են ամսական նորմա։ Հաղորդվում է զոհերի, անհայտ կորածների և մեծ նյութական վնասների մասին։ Հեղեղումների գոտում են հայտնվել մի շարք բնակավայրեր, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ։ Խափանվել է երկաթուղային և ճանապարհային կապը տուժած շրջանների հետ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ-ում տեղի ունեցած բնականա աղետին և դրա հետևանքներին։

«Մենք անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Մայիսի 26-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությանը հանձնեց որոնողափրկարարական և վթարային վերականգնման աշխատանքներում օգտագործվող շարժական պոմպեր։ Լոռու և Տավուշի մարզերում արձագանքման կենտրոնի կողմից նախկինում տրամադրված 50 տեխնիկա կա, որոնք զբաղվում են ջրհեղեղի հետևանքների վերացման գործով։

Կենտրոնի ղեկավարությունը մշտական ​​կապի մեջ է Հայաստանի ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների արագ վերացման շտաբի հետ։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնը պատրաստ է ներգրավել լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը։

Երևանում ՌԴ դեսպանատունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ են Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ղեկավարության հետ՝ լրացուցիչ օգնություն ցուցաբերելու և տուժածների թվում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին նույնականացնելու համար»։

Թիվ 1

Recent Posts

Մոլդովան կատարել է եվրոպական ընտրություն, բայց ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն է»

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է եվրահանրաքվեի քվեարկության արձանագրությունները: Ըստ այդմ, ընտրողների 50,28 տոկոսը «կողմ»…

7 hours ago

Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել…

8 hours ago

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը

Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը, կներդրվի սանկցիայի նոր տեսակ. Արմենուհի Հարությունյանն ԱԺ…

8 hours ago

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին

Իրանը ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին. հայտնել է Իրանի ԱԳՆ…

9 hours ago

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող…

9 hours ago

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար…

9 hours ago