2023 թվականին մենք ունեցել ենք 8,7 տոկոս տնտեսական աճ, որը 2021 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական ծրագրով արտահայտված նպատակադրումից բարձր է: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ե՛վ 2022-ին, և՛ 2023-ին մենք այդ նպատակադրումից բարձր տնտեսական աճ ենք ունեցել, իսկ մեր նպատակադրումը հետևյալն էր՝ տարեկան միջինում ունենալ 7 տոկոս տնտեսական աճ:
Բայց կարևոր է նաև արձանագրել, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով: Սա շատ կարևոր ցուցանիշ է:
Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2017-ի համեմատ իրական արտահայտությամբ աճել է շուրջ 37 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ ավելի քան կրնապատկվել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
https://youtube.com/watch?v=luyzRfDBbVs&si=H--Jr7OkcwpYKbUx
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)…
Ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների, այսօր մի խումբ քաղաքացիներ, հանրային գործիչներ ակցիա են իրականացրել…
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Ադրբեջան։ Այցը նախատեսված է մարտի 16-ին։ Այս մասին…
Բաքվում ընթանում է ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարության «դատավարությունը»: Ադրբեջանական կողմը «մեղադրյալների ցուցմունքներից» մեկ-երկու նախադասություն է փոխանցում՝…
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ մեկ այլ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը փորձում է…