Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց, որ Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ փոխանցել է Ֆրանցիսկոս պապի ողջուններն ու աղոթքները Հայաստանի զարգացման համար:
Նա հայտնեց, որ իր այս այցը միտված է Սուրբ Աթոռի և Հայաստանի հարաբերությունների բարձր մակարդակի նշանավորմանը: Արքեպիսկոպոսը հիշատակեց Վատիկանի ղեկավարների այցերը Հայաստան` քրիստոնյա առաջին պետություն: Նա նաև հիշատակեց Հայաստանի քաղաքական և հոգևոր դասի ներկայացուցիչների այցերը: