Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուստարի)

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2024-2025 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար:

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ներկայացնեն նախարարություն հետևյալ ժամկետներում՝

անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2024 թ. հունիսի 17-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ,
վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2024 թ. հունիսի 17-ից մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ,
վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2024 թ. հունիսի 17-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,
վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2024 թ. հունիսի 17-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ,
վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2024 թ. hունիսի 17-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ
վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2024 թ. հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ,
վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2024 թ. հունիսի 17-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ:
Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`

դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
բարձրագույն ուսումնական հաստատության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատության կողմից,
օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի,
դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի,
բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
անձնագրի պատճենը,
սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
3×4 չափսի 4 լուսանկար,
ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում (հայերենով, ռուսերենով կամ անգլերենով):
Դիմորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ոչ ամբողջական կամ թերի լինելու դեպքում դիմորդի փաստաթղթերը չեն ուսումնասիրվելու և վերադարձվելու են դիմորդին։

Դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը վերոնշյալ կետերով (1-9) պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։

Գիտելիքի գնահատման ընթացքում դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պարտավոր են նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկած 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:

Համաձայն փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը նախարարությունում ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն:

2024-2025 ուսումնական տարում օտարերկրյա դիմորդների ընդունելությունն իրականացվելու է բարձրագույն ուսումնական հաստատությունում, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատությունում լիցենզիայով սահմանված համապատասխան տեղերի առկայության պարագայում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններին՝

սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-647),
արտաքին կապերի բաժին (հեռ.+374 10-599-646)։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

14 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

15 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

15 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

15 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

15 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

15 hours ago