Ռումինիայում ավարտին է մոտենում Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարը: Արագ շախմատի 9 պարտիաներից հետո շախմատիստները կայծակնային շախմատի 9-ական պարտիա են անցկացրել:
Լևոն Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին և Վլադիսլավ Արտեմևին, իսկ Անիշ Գիրիի, Անտոն Կորոբովի, Վիշվանաթան Անանդի, Լի Քուանգ Լիեմի, Շահրիյար Մամեդյարովի, Ֆաբիանո Կարուանայի և Սերգեյ Կարյակինի հետ ոչ-ոքի է խաղացել: Արոնյանն ունի 15,5 միավոր և ընթանում է երկրորդ տեղում: Այսօր մրցաշարի վերջին օրն է, մասնակիցները կանցկացնեն ևս 9-ական պարտիա: