Categories: Հայաստան

Կմշակվի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ՝ ողջ Երևան քաղաքի համար (տեսանյութ)

 

Հոկտեմբերի 21-ից մայրաքաղաքում մեկնարկել է աշնանային էտը: Երբեմն ծառերի էտը անհանգստացնում է բնակիչներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ դրա հետևանքով վնասվում:

«Մենք տեղազննում ենք կատարում, արդյունքները ներկայացնում բնապահպանության վարչություն, փորձագետները մոտենում են, միասին նայում ենք, տալիս են եզրակացություն՝ ենթակա՞ է ծառը հատման, թե՞ երիտասարդացման, և որոշումից հետո նոր շարունակում ենք գործընթացը»,- նշում է «Արաբկիր կամար» ՓԲԸ տնօրեն Հովսեփ Հովսեփյանը:

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը վարչական շրջանների առջև պահանջ է դրել. խոր էտի են ենթարկվում միայն ծեր և վթարային ծառերը:
«Ընդհանուր առմամբ աշնան ընթացքում նախատեսված է շուրջ 7000 ծառ ենթարկել էտի: Ասեմ նաև, որ էտի տարբեր եղանակներ են ներկայումս կիրառվում. ձևավորման էտ, սանիտարական էտ, կանաչ էտ և խոր էտ»,- ասում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սուրեն Մաքսապետյանը:

«Ընդհանրապես խոր էտ կատարվում է այն ժամանակ, երբ տվյալ տեսակի ծառը գերհասունանում է և գագաթից սկսում չորանալ, այսինքն՝ դրա և արմատի կումուլիատիվ կապը խախտվում է: Դա իրականում կոչվում է երիտասարդացում, որը մեզ մոտ ընդունված է անվանել «խոր էտ»»,- իր հերթին նշում է կենսաբանական գիտությունների թեկնածու Արծվին Գրիգորյանը:
Իրականացնե՞լ խորը էտ, թե՞ ոչ: Այս հարցում մասնագետները միակարծիք չեն: Երևանի քաղաքապետարանում հրավիրված բազմակողմ քննարկումը միասնական լուծում գտնելու նպատակով էր:

«Բնակիչը դիմել է՝ պետք է կտրենք, բայց այդ ծառը երեք տարի առաջ էտի է ենթարկվել: Ես կցանկանայի հետագա աշխատանքներում սա հաշվի առնենք»,- ասում է գյուղատնտես Մելս Գալստյանը:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Գևորգ Նավասարդյանն էլ ասում է. «Ցանկացած հատման ենթակա ծառի պարագայում կցվում է նկարը, նոր միայն պատասխան տրամադրվում բնակչին: Այստեղ մոտեցումը ամեն մի ծառի վերաբերյալ է»:

«Ծառը հավասարակշռության սկզբունքով է աշխատում, չի կարելի վերցնել և հեռացնել որոշակի մասը սաղարթի և թողնել այդ բունն այդպես տկլոր: Արմատային համակարգը չի հասկանում, թե ընդհանրապես որտեղից է նա վերականգնվելու և սնուցվելու, որովհետև տերևներից է ծառը սնուցում ստանում: Մենք պետք է միասին նստենք և հասկանանք՝ ինչ է պետք անել, և գուցե մեր քաղաքացիներին էլ իրազեկենք, որ 30 տարվա սխալ աշխատանքի հետևանքով արդեն ստեղծվել է այդ իրավիճակը, և մենք հայտնվել ենք այնպիսի մի իրավիճակում, որ միգուցե էտը պետք է կիրառենք a, b, c, d իրավիճակներում»,- նկատում է բնապահպանական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը:

Մի շարք փողոցներում գարնանը բոլոր ծառերն են խոր էտի ենթարկվել, այսօր արդեն պատկերն այսպիսին է:
«Հրաչյա Քոչար փողոցի այն հատվածում, որտեղ գարնանը կատարել ենք խոր էտ, տեսեք, թե ինչ սաղարթ է ձևավորված»,- նշում է Սուրեն Մաքսապետյանը:
Մասնագետների մոտեցումը հստակ է նաև մայրաքաղաքում առկա չորացած և վթարային ծառերի պարագայում: Աշնանային էտի ընթացքում կհատվի շուրջ 250 ծառ:
«Սանիտարական հատումն էլ է պետք, որովհետև, եթե դրանք չկատարենք կամ որոշ դեպքերում խոր էտ չիրականացնենք, կարող են վատ իրադրությունների ականատեսը դառնալ. ծառերի տապալում, կոտրված ճյուղեր…»,– ասում է Արծվին Գրիգորյանը:

Երևանում էտին զուգահեռ կգույքագրվեն նաև բոլոր խնդիրները: Կստեղծվի ոլորտի մասնագետներից կազմված աշխատանքային խումբ, որն էլ կմշակի ու կներկայացնի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ՝ ողջ քաղաքի համար:
Աշնանային էտը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը:

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago