

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը լքում է միջխորհրդարանական հանձնաժողովները, ինչպես նաև դադարեցնում է բարեկամական խմբերին իր անդամակցությունը:
Նշենք, որ Թևոսյանը ՀՀ ԱԺ և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում է: Թևոսյանը Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Ղրղըզստան և Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբերի անդամ է:
Այս փոփոխության նախագիծը ընդգրկված է ԱԺ խորհրդի նիստի օրակարգում:
Թևոսյանն իր այս որոշումը պարզաբանել է ֆեյսբուքյան էջում:
«Ուզում եմ ավելորդ ասեկոսեներից խուսափելու համար բացատրել որոշմանս պատճառը: Այն պայմանավորված է միմիայն բարդագույն նախագծերի՝ ՀՌ մասին և Կինոյի մասին օրենքների վրա տարվող աշխատանքներով: Դրանք ուժեր ու ժամանակ են խլում՝ տեսական հիմքեր ստեղծելով այլ գործունեության նվազ արդյունավետության համար: Նման հեռանկարից խուսափելու և ստանձնածս հիմնական աշխատանքից չշեղվելու համար խմբակցությանը խնդրել եմ որոշակիորեն նվազեցնել իմ մասնակցությունը միջխորհրդարանական հանձնաժողովներում և բարեկամական խմբերում»,- մասնավորապես գրել է նա:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…