

Georgian far-right activists protest against the premiere screening of an Oscar-nominated Swedish-Georgian gay film in front of the Amirani cinema in Tbilisi on November 8, 2019. (Photo by Vano SHLAMOV / AFP)
Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում And Then We Danced ֆիլմի ցուցադրությունը նախօրեին կրկին ուղեկցվել է ցույցով: Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո կինոդիտողները լքել են տարածքը ոստիկանների կազմած կենդանի պատի օգնությամբ: Ճանապարհի մյուս կողմում ընթացող ակցիայի մասնակիցները նրանց ճանապարհել են՝ վանկարկելով «ամոթ է», գրում է ALiq-ը:
Ցույցի կազմակերպիչներից «Վրացական գաղափար» կուսակցության ղեկավար Լևան Չաչուան հայտարարել է, որ իրենց հաղթանակած է համարում, քանի որ ֆիլմի ցուցադրությունից հետո մարդիկ ոստիկանական կենդանի պատի օգնությամբ են դուրս գալիս կինոթատրոնից:
Նա ասել է նաև, որ սկսում են իրավական պայքար, քանի որ ֆիլմում նկարահանված անչափահասների ծնողները տեղյակ չեն եղել ֆիլմի բովանդակության մասին:
Չաչուան հայտարարել է, որ մանրամասների մասին կխոսիի մամլո ասուլիսի ընթացքում:
Հիշեցնենք՝ ֆիլմի պրեմիերան նոյեմբերի 8-ին կայացել է Թբիլիսիի ու Բաթումիի կինոթատրոններում: Իրավիճակը կինոթատրոնների մոտ ծայրահեղ լարված է եղել: Մի քանի անգամ տարբեր խմբերի կողմից փորձ է արվել ներխուժել Ամիրանի կինոթատրոն: Ցուցարարները պայթուցիկ սարքեր են նետել ինոթատրոնի ուղղությամբ: Ներքին գործերի նախարարությունը միջադեպի համար 11 անձ է ձերբակալել:
And then we danced՝ «Եվ հետո մենք պարեցինք» ֆիլմը պատմում է 2 տղամարդկանց սիրո մասին: Նրանք պարողներ են եւ պարում են վրացական ազգային պարի համույթում, որի անդամներն ու պարուսույցները խիստ ավանդապաշտ մարդիկ են:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…