

«Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերում Արցախը իբրև լիարժեք բանակցային կողմ բանակցային սեղան վերադարձնելու Երևանի առաջարկին»: Այս հարցն այսօր ուղղվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Նա հիշեցրեց՝ այս թեմայով խոսել են և՛ նախագահներ, և՛ վարչապետներ, և՛ ԱԳ նախարարներ:
«Ես ևս մեկ անգամ ընդգծեմ՝ բանակցությունների մասնակիցների կազմի որոշումն ու համաձայնեցումը պետք է անեն կողմերը: Երբ ռազմական գործողությունները դադարեցվում էին, խորհրդատվությունների նախնական փուլում Լեռնային Ղարաբաղը մասնակից էր համապատասխան պայմանավորվածությունների ու բանակցությունների, որ սկսվել էին կրակի դադարեցման պահին: Ինչ-որ փուլում ՀՀ ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, որոշում կայացրեց, որ ԼՂ շահերը կներկայացնի Երևանը: Մենք՝ իբրև ՄԽ մասնակիցներ, կարող ենք միայն ձգտել, որ գործընթացը տեղի ունենա ընդհանուր համաձայնության ֆոնին: Բոլորի համար էլ պարզ է՝ առանց ԼՂ ժողովրդի, բնակիչների համաձայնության՝ որևէ պայմանավորվածություն անհնար կլինի ձեռք բերել. Հայաստանը պարզապես դրանք չի ստորագրի»,- ասաց նա:
Լավրովը նաև նշեց՝ ՀՀ վարչապետն իրենց հանդիպման ժամանակ անվիճելի հայտարարություն է արել, որ ԼՂ խնդրի կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն և՛ ՀՀ, և՛ Ադրբեջանի, և՛ ԼՂ շահերը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…