

Իհարկե, Արայիկ Հարությունյանը կրթության, գիտության, սպորտի և մշակույթի լավագույն նախարարը չէ: Նրա մեկուկես տարվա գործունեությունը ողողված է բազմաթիվ խնդրահարույց որոշումներով, խոտաններով և «ստորջրյա քարերով»: Լուրջ խնդիր է նաև բարեփոխումների հապաղումն ու «վիրահատական» միջամտությունների բացակայությունը, ինչի հետևանքով էլ կրթական և գիտական համակարգերը շարունակում են մնալ խոր ճահճի մեջ:
Բայց, այնուամենայնիվ, չենք կարող նաև չարձանագրել, որ գոնե մեկ ուղղությամբ նախարարի գործունեությունը չափազանց արդյունավետ է: Նա շատ կարճ ժամանակամիջոցում կարողացավ միևնույն տարածությունում համախմբել Հայաստանի գրեթե բոլոր հետադիմական շերտերին, որոնք գաղափարական տեսանկյունից արգելակում և խոչընդոտում են հանրային մտածողության առաջընթացն ու տրամաբանության ընդլայնումը: Երևույթն այս, իհարկե, դրական է, քանի որ միևնույն տարածությունում մեկտեղված հետադիմությունը անխուսափելիորեն սպառելու է իր ռեսուրսներն ու դատապարտվելու է ինքնամաշեցման, ինչի հետևանքով այն զրկվելու է առաջ շարժվելու և էլ ավելի տարածվելու հնարավորությունից: Բացի դրանից՝ համանման փոքրիկ «պայթյունները» էլ ավելի են ամրացնում հանրային փորձառությունն ու ինքնապաշտպանական մեխանիզմները: Այլ խոսքով ասած՝ նույնիսկ ամենապահպանողական հայաստանցին տեսնում է, որ քաղաքական արենայում հայտնված հետադիմական շերտերը մարգինալ են ու ծայրահեղական՝ ներծծված նեոֆաշիզմի քայքայիչ հեղուկի մեջ: Իսկ Հայաստանի հանրությունը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել իր խոր անտարբերությունը ծայրահեղական ու մարգինալ տարրերի նկատմամբ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…