

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ՀՀԿ-ից շարունակում են «լուրջ» պայքար մղել, փնտրել և ներկայացնել իրենց մի քանի մանդատը վայր չդնելու հիմնավորումներ: Երբ մենք վայր դրեցինք մանդատները, այդ ժամանակ ԵԽԽՎ-ում ես ունեի երեք առանցքային պաշտոն, որոնք Հայաստանը ներկայացնող որևէ այլ պատվիրակ չուներ
.ԱԼԴԵ (Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք կուսակցություն) խմբից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման հանձնաժողովի (Մոնիթորինգի հանձնաժողով) մշտական անդամ էի,որպես ՀՀ պատվիրակ Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողովի մշտական անդամ էի,Եվ, վերջապես, ԱԼԴԵ քվոտայով ընտրվել էի ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։
Ինչու՞ եմ հիմա այս ամբողջ պատմությունը պատմում, որ երբ պահն եկավ, որ իմ պետության քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի, մենք բացարձակ չկառչեցինք այդ պաշտոններից»:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…