ԱՄՆ-ն Ադրբեջանը ներառել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում

ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանում կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայ և ադրբեջանական պատմա-մշակութային հուշարձանների պահպանման խնդրին:

Այն մեջբերում է Քորնել համալսարանի Caucasus Heritage Watch (CHW) ծրագրի անցած տարվա ապրիլին հրապարակած ուսումնասիրությունը արբանյակային լուանկարների հիմնա վրա Լեռնային Ղարաբաղում 1994-2020 թթ.-ի ադրբեջանական պատմա-մշակութային 109 հուշարձանների վիճակի մասին: Զեկույցում նշվում է, որ երկրամասի նկատմամբ հայկական վերահսկողության ժամանակահատվածում «42 ադրբեջանական մշակութային հուշարձաններ մնացել են անփոփոխ, 39-ը լուրջ վնասներ են կրել, 16-ը ավերվել, 9-ը՝ աննշան վնասվել, երկուսը վերանորոգվել, իսկ մեկը՝ վերականգնվել»։

Զեկույցը նշում է. «CHW-ի հետաքննությունը պարզել է, որ ոչ ճշգրիտ են ինչպես ադրբեջանցի պաշտոնյաների պնդումները տարածաշրջանում մզկիթների գրեթե լիակատար ոչնչացման մասին, այնպես էլ հայկական կողմի հակընդդեմ պնդումներն այն մասին, որ բոլոր վնասները տեղի են ունեցել խորհրդային տարիներին»։

Պետքարտուղարությունը մեջբերում է նաև հունիսի 22-ին CHW-ի հրապարակած զեկույցը, որտեղ արձանագրվում են «մտահոգիչ միտումներ», որոնք վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի երկրամասի մշակութային ժառանգության վայրերը, ներառյալ 2020 թվականին Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձված տարածքներում:

Փաստաթուղթը հիշատակում է սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի մշակութային իրավունքների ոլորտում հատուկ զեկուցողի հայտարարությունը, ըստ որի՝ «Ադրբեջանը շարունակել է ջանքերը Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության հետքերը վերացնելու կամ դրանք որպես կովկասյան ալբանացիներին պատկանող կոթողներ ներկայացնելու ուղղությամբ»։

Ըստ պետքարտոիղարության զեկույցի՝ հատուկ զեկուցողը հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի, Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհուրդի մտահոգությունները հայկական ժառանգությունը կովկասյան-ալբանական «խոսույթով» փոխարինելու կապակցությամբ. երկրամասի մշակույթի և ճարտարապետության ոլորտների փորձագետների ճնշող մեծամասնությունն, ըստ զեկույցի, «մերժել էին այս ռեվիզիոնիստական պնդումները՝ դրանք որակելով կեղծ»։

Պետքարտուղաության զեկույցն ընդգծում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, ԱՄՆ-ը պետքարտուղարը, հենվելով 1998 թվականի Կրոնական ազատության միջազգային ակտի վրա, Ադրբեջանը ներառել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում, որը առանձնահատուկ մտահոգություն ներկայացնող երկրների ցուցակ է՝ «դավանանքի ազատության կոպիտ խախտումներ իրականացնելու կամ դրանք հանդուրժելու համար»,- նշված է պետքարտուղարության կրոնական ազատությունների մասին այս տարվա զեկույցում:

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի…

2 hours ago

Իսրայելը կարող է հասնել ամենուր․ Նեթանյահուն զգուշացրել է Իրանին

Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի սպանությունը կվերափոխի Մերձավոր Արևելքի ուժային կառույցները։ Նման հայտարարություն է…

2 hours ago

ՀՀ-ն «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է…

15 hours ago

Պակիստանում ռուս օդաչուներով ուղղաթիռ է կործանվել

Պակիստանում ռուս օդաչուներով ուղղաթիռ է կործանվել. զոհվել է վեց մարդ։ Այս մասին հայտնում է Reuters–ը։…

17 hours ago

Ես այստեղ եմ կոնկրետ միջոցառման մասնակցելու. Անդրեասյան

Ես հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնություն արարողությանը, լրագրողերին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա…

17 hours ago

Խոշոր հրդեհ` Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում

Սեպտեմբերի 28-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է…

18 hours ago