Իրանում նախագահական ընտրություններից առաջ լռության օր է

Իրանի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի ժամկետն ավարտվել է, հունիսի 27-ին երկրում հայտարարվել է լռության օր: Բոլոր թեկնածուները, կուսակցությունները, քաղաքական շարժումները, նրանց կողմնակիցները չպետք է քարոզչական որևէ արշավ իրականացնեն։

Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ կմտնեն հինգ քաղաքական գործիչ։

Նրանց թվում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոսթաֆա Փուրմոհամադին (բոլորը պահպանողականներ) և առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիյանը (ռեֆորմիստ)։

Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հունիսի 26-ին հայտարարել էր, որ հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ մյուս պահպանողական թեկնածուների։

Նախընտրական քարոզարշավին հատկացված երկու շաբաթվա ընթացքում թեկնածուների միջև կայացել են հինգ փուլի հեռուստաբանավեճեր։

Դրանցից յուրաքանչյուրը նվիրված է եղել կոնկրետ թեմայի. տնտեսություն, արտաքին քաղաքականություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն և կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացում։

Նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համագործակցել

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համագործակցելՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 2-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի…

4 mins ago

«Սահմանազատման կանոնակարգը» կառավարությունն ուղարկել է Ազգային ժողով

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել և ԱԺ նիստերի օրակարգում չընդգրկված նախագծերի բաժնում զետեղվել է…

13 mins ago

Դավթաշեն վարչական շրջանում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի…

26 mins ago

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր ՀՀ վարչապետը հանդիպումներ…

36 mins ago

Անհամբերությամբ սպասում ենք ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությանը. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարկ Ռյուտեին շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար նշանակվելու առթիվ։ «Ակնկալում ենք…

43 mins ago

Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը

Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային` ԱԿՆքարտերը, արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA,…

54 mins ago