Լրահոս 24/7

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համագործակցել

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համագործակցելՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 2-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունների «նոր մեկնարկի» մասին։

Սթարմերը նշել է, որ բրիտանական հասարակությունը ցանկանում է վերադառնալ «խելամիտ առաջնորդության» իր անմիջական հարևանների հետ հարաբերություններում, որպեսզի «Բրեքսիթը գործի և համապատասխանի իրենց շահերին»,- գրում է AFP լրատվականը:

Ինչպես և սպասվում էր, Սթարմերը որպես համագործակցության հնարավոր ոլորտներ է նշել տնտեսական աճը, էներգետիկ անվտանգությունը և անօրինական միգրացիան:

Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավումը չի ենթադրում սահմանների բացում և վերադարձ միասնական շուկա։

Ֆոն դեր Լայենն էլ ասել է, որ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան պետք է «ուսումնասիրեն ավելի սերտ համագործակցության հնարավորությունները»՝ միաժամանակ կենտրոնանալով գործող համաձայնագրերի «լիարժեք և բարեխիղճ իրականացման» վրա:2016 թվականին Քիր Սթարմերը դեմ էր արտահայտվել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն։

Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում գործող վարչապետը երկար ժամանակ չէր մեկնաբանում Brexit-ի որոշումը չեղարկելու հնարավորությունը, սակայն ի վերջո բացառել է Լոնդոնի վերադարձը Եվրամիություն։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago